Մեր արյան հիշողության և մեզ տրվող գիտելիքի հոգևոր ուղիով ընթանալն սկզբում ենթագիտակցորեն, գուցե ինքնաբերաբար, այնուհետև սթափ կերպով տանում է դեպի հոգու ազատություն:
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Դանիել Երաժշտի հետ։ Նախորդ հանդիպումն այնքան հագեցած էր, որ Վահան Թեքեյանի խոսքերով գրված երկու ստեղծագործություն մաեստրոն ընդգրկեց նոր հանդիպման մեջ։
Անըմբռնելի են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուռա-նորարարական նախաձեռնությունները, որոնք քաջ հայտնի են և չարժե դրանք վերստին հիշատակել։ Օրերս մենք անդրադարձանք ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողայոս Նիկողոսյանի հանդեպ դրսևորվող անհասկանալի վերաբերմունքին։
Քաղաքի փողոցներում փակցված «էս կինոն մի՛ նայեք» գրություններն ուղղված են օրերս էկրան բարձրացած Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» ֆիլմին: Թե ինչո՞վ է պայմանավորված սույն պոռթկումը՝ փորձեցինք պարզել ֆիլմի հեղինակից:
«Վերածնունդ» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային 9-րդ մրցույթի Հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 14 ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և երիտասարդ ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հանդիսատեսի դատին հանձնեցին հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հայաստանի տնտեսության զարգացման, առհասարակ, հանրապետության քաղաքակրթման փրկօղակը զբոսաշրջության ոլորտի կայացումն է ամեն գնով, այնուհետև վերջինիս բարգավաճումն է, ներառումը համաշխարհային զբոսաշրջության առաջնադիրք, ի վերջո, 3-րդ հանրապետության վերաիմաստավորումը զբոսաշրջային Մեքքայի։
«Իրատեսի» հյուրը երիտասարդ, ջութակահարուհի ՌԻՄԱ ՄԻՐԶՈՅԱՆՆ է: Զրուցել ենք ամենատարբեր թեմաների՝ երաժշտի անցած ճանապարհի, նվագախմբային արվեստի պահանջների, հայաստանյան և դրսի բեմերի, այսօր մատուցվող երաժշտության մասին:
Ո՞վ էր Եղիշե Չարենցը, ինչու՞, ինչպե՞ս էր հայտնվել այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, ո՞րն էր նրա առաքելությունը, ինչու՞ էր գրում, և ի վերջո` ի՞նչ է նրա գրածը, ո՞րն է նրա գրածի նշանակությունը իր ժամանակի ու մեր ժամանակի մեջ:
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...